• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա 76-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը:

02 սեպտեմբերի, 2021
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա 76-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 2-ին հեռահար ձևաչափով կայացավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա 76-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա 76-ամյակի կապակցությամբ ելույթով հանդես եկավ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը (Pham Minh Chinh):

Իր ելույթում ՎՍՀ վարչապետ Ֆամ Մին Չինը համառոտ ներկայացրեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության 76–ամյա անկախության անցած ճանապարհը։ Վիետնամի վարչապետը կարևորեց ու ամփոփեց վերջին 35 տարիների ընթացքում իրականացվող տնտեսական բարեփոխումների (Doi Moi) արդյունքները՝ նշելով, որ Վիետնամն աղքատ երկրից վերածվել է ՄԱԿ-ի կողմից Հազարամյակի զարգացման նպատակների (Millennium Developing Goals) ծրագիրն իրականացնող առաջատար երկրներից մեկը։

ՎՍՀ վարչապետ Ֆամ Մին Չինն ընդգծեց և կարևորեց Վիետնամի կոմունիստական կուսակցության դերը երկրի կողմից ներքին ու արտաքին հավասարակշռված քաղաքականությունն իրականացնելիս։

Վիետնամի վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև ներկայումս աշխարհում COVID-19 համավարակի տարածման և կլիմայի փոփոխության խնդիրներին։

Հանդիպման վերջում Վիետնամում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչների անունից ողջույնի խոսքով հանդես եկավ դիվանագիտական կորպուսի դուայենը՝ Պաղեստինի դեսպան Սաադի Սալաման:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա 76-ամյակին նվիրված հեռահար ձևաչափով անցկացվող պաշտոնական տոնակատարությանն, ի թիվս Վիետնամում հավատարմագրված այլ դեսպանների և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչների, մասնակցում էր նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: